Փետրվարի 21-ին FAST հիմնադրամում տեղի կունենա «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ցանցի» (STAN) կողմից կազմակերպվող ելույթների (pitching-խմբ.) 3-րդ փուլը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ FAST-ի ֆեյսբուքյան էջից։
STAN-ը ճանաչված մասնագետների մի խումբ է, ովքեր միացել են հայաստանյան ստարտափներում ներդրումներ կատարելու նպատակով։ Ներդրումները կատարվում են այն ստարտափներում, որոնք ընդգրկված են գիտություն և տեխնոլոգիաների նորարարություն ոլորտներում։
Կարող են դիմել այն ստարտափները, որոնք գործունեություն են իրականացնում հետևյալ ոլորտներում՝
– կենսատեխնոլոգիա,
– էլեկտրոնիկա / գործիքավորում
– նանոտեխնոլոգիա,
– ռոբոտաշինություն,
– կիսահաղորդիչներ,
– ծրագրային ապահովում
Ելույթներին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։
Վերջնաժամկետը՝ փետրվարի 1։
Լուսանկարը՝ FAST