News
22/01/2019 07:54
Հունվարի 30-ին, երեկոյան 7-ին, Business Development Group-ում տեղի կունենա «Տեքստերը գրաֆիկ և վեբ դիզայնում» թեմայով անվճար վեբինար։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
Վեբինարի ընթացքում քննարկվելիք թեմաներն են՝
– տառերի, տեքտերի վիզուալիզացում,
– տեքտերի միջոցով պլակատների և այլ գովազդային միավորների ստեղծում,
– կրեատիվ տեքտերի դերը գրաֆիկ դիզայնում
Վեբինարը վարելու է Շուշանիկ Տոնոյանը, իր մասին ինֆորմացիա կարելի է տեսնել այստեղ։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Գրանցվողները կստանան հղում, որով կկարողանան հետևել վեբինարին: