Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը (ԳՏՏԿ), համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի Պետական Համալսարանի և Luseen Technologies-ի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Գավառում: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ԳՏՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Դասընթացի տևողությունը 6 ամիս՝ հետևյալ ուղղություններով՝
– մոբայլ ծրագրավորում /Swift, iOS/
– վեբ ծրագրավորում /HTML/CSS, JavaScript, PHP, DB/
Ամսավճարը՝ 10,000 դրամ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 22-ը ներառյալ։
Դասընթացի մեկնարկը՝ մարտի 1։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Լուսանկարը՝ GITC