Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Y Combinator-ի համահիմնադիր Փոլ Գրեմը՝ ստարտափների և ներդրողների մասին. մաս I
Guides 23/01/2019 13:09

«Y Combinator» վենչուրային ֆոնդը, որը ՏՏ ոլորտում աշխատող փոքր ընկերությունների համար գործում է բիզնես ինկուբատորի ձևաչափով, հիմնվել է 2005 թվականի ձմռանը՝ մի խումբ ներդրողների կողմից։ Համահիմնադիրներից մեկը՝ Փոլ Գրեմը (Paul Graham-խմբ.), աշխատելով մեծ թվով ստարտափների հիմնադիրների հետ, գրի է առել այն մտքերն ու խորհուրդները, որոնք երիտասարդ ձեռնարկատերերին կօգնեն ճիշտ ներդրումներ ներգրավելու հարցում։

Հոդվածներից մեկը նա նվիրել է ֆինանսավորում ներգրավելու թեմային, որտեղ անդրադարձել է ներդրումային փուլերին, ներդրողներին և անփորձ հիմնադիրների սխալներին։

«StartHub»-ը կներկայացնի այդ աշխատանքից որոշ կարևոր հատվածներ։

Մաս I. Անկանխատեսելի ներդրողներ

Ստարտափների հիմնադիրները մեկ անգամ չէ, որ փորձում են ներդրում ներգրավել։

Ասեմ, որ ներդրումների ներգրավումը պետք է հստակ բաժանել երեք փուլի, որին պետք է հետևեն ստարտափները։

Այդ երեք փուլը ներկայացնում եմ ստորև՝

– առաջին փուլում ստարտափները պետք է փորձեն բիզնես հրեշտակների կամ ինկուբատորների կողմից ստանալ մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ՝ արտադրանքի վրա աշխատանքները սկսելու համար,

– երկրորդ փուլում պետք է կարողանան ներգրավել արդեն մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն դոլար՝ ընկերություն ստեղծելու համար,

– վերջապես, հաջողելու դեպքում ներգրավել մեկ այլ ներդրում՝ աճն արագացնելու համար։

Իրական պատկերը բոլորովին այլ է։ Փորձը ցույց է տվել, որ որոշ ընկերություններ մի քանի ներդրումներ ներգրավում են երկրորդ փուլում՝ բաց թողնելով առաջին ներդրումը, մյուսները՝ հակառակը։

Իրականում, վերևում ներկայացրածս ներդրումների հերթականությունը և տրամաբանությունն այն է, ինչին հետևել են գրեթե բոլոր հաջողած ընկերությունները։

Խոսելով ֆինանսավորում ներգրավելու մասին՝ չենք կարող չմտաբերել ներդրողներին։

Բավական բարդ է համոզել մարդկանց հրաժարվել մեծ գումարներից։

Երբեմն ներդրողներին լավ չճանաչող երիտասարդ հիմնադիրներ չեն կարողանում մինչև վերջին պահը հասկանալ՝ ներդրում կլինի, թե ոչ։

Ներդրողների պահվածքը միշտ չէ, որ պարզ է։ Նրանք փորձում են մոլորեցնել երիտասարդներին, քանի որ ունեն երկու վախ։ Առաջինը, նրանք վախենում են ներդրում կատարել այն ստարտափում, որը կարող է ձախողել։ Երկրորդ, ներդրում չկատարել այն ստարտափում, որը կհաջողի։ Այդ է պատճառը, որ նրանցից շատերը զգուշավոր են, և փորձում են ապակողմոնորոշել երիտասարդներին՝ վստահեցնելով, որ պատրաստ են ներդրում կատարել։ Այնինչ, այդպիսով փորձում են ժամանակ շահել։

Հիշեք, որ նրանք սպասում են իրենց իսկ մրցակիցներին։ Եթե որևէ ներդրող որոշել է վերջիվերջո ներդրում կատարել, ապա մյուսներն արդեն ստիպված են նույնպես գործել։

Շարունակելի…