Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ), համագործակցելով Վայոց Ձորի մարզպետարանի, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը :Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ԳՏՏԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Դասընթացի տևողությունը 8 ամիս՝ հետևյալ ուղղություններով՝
– մոբայլ ծրագրավորում /C, C++, Swift, iOS, OOP Design Patterns
– վեբ ծրագրավորում /HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS
Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:
Ամսավճարը՝ 10,000 դրամ:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի փետրվար 25-ը ներառյալ, իսկ դասընթացը մեկնարկը՝ 2019թ-ի մարտի 01-ից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Լուսանկարը՝ GITC