Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
9 արդյունավետ միջոց՝ թիրախային շուկայի իրական պահանջները պարզելու համար
Guides 30/01/2019 07:14

«ProductPlan» հարթակի հիմնադիր և գլխավոր ստրատեգ Ջեմ Սեմիքը (Jim Semick) անդրադարձել է շուկայի գնահատում (market validation-խմբ.) թեմային։

Նա, մասնավորապես, նշել է այն 9 քայլերն, որոնց ստարտափի հիմնադիրը պետք է հետևի՝ թիրախային շուկայում հաջողության հասնելու համար։

Ստորև կներկայացնենք վերջինիս խորհուրդները։

«Ինձ շատերը հարցնում են, թե ի՞նչ է իրենից ներկայացնում շուկայի գնահատում կամ վալիդացիա կոչվածը։

Այն ենթադրում է գործընթաց, որի ընթացքում ստարտափի հիմնադիրը պարզում է՝ արդյոք թիրախային շուկայում իր պրոդուկտի նկատմամբ հետաքրություն կա, թե ոչ։

Այս պրոցեսն ընդգրկում է թիրախային շուկայի հաճախորդների հետ հարցազրույցների շարք, որն անհրաժեշտ է կազմակերպել մինչև արտադրանքի գործարկումը։

Պարզապես ներգրավելով ձեր թիրախային շուկայում իրական մարդկանց և նրանց ճիշտ հարցեր հղելով՝ կարող եք պարզել՝ արդյոք ձեր գաղափարը լուծում է հստակ խնդիր, ովքեր են ձեր պոտենցիալ գնորդները, և, ի վերջո, ձեր արտադրանքն ունի պահանջարկ, թե ոչ։

Ահա և այն 9 քայլերը, որոնց պետք է հետևի շուկան ուսումնասիրող յուրաքանչյուր ստարտափի հիմնադիր։

1. Գրեք ձեր ապրանքի հայեցակարգը

Ես չեմ ասում՝ գրեք բիզնես պլան (ասեմ, որ ստարտափների համար բիզնես պլանը ժամանակի վատնում է, քանի որ այն, իրական շուկայում առկա պահանջների հետ առնչվելիս, հաճախակի ամբողջովին փոփոխության է ենթարկվում):

Հայեցակարգ ասելով՝ նկատի ունեմ հարցեր, որոնք ստարտափի հիմնադիրը պետք է ինքն իրեն կարողանա տալ՝ ունենալով դրանց հստակ պատասխանները։

Ես կազմել եմ մոտավոր հարցերի ցուցակը՝

– ո՞վ է ձեր հաճախորդը,

– ի՞նչ խնդիրներ եք դուք լուծում,

– ինչպե՞ս է ձեր պրոդուկտն այդ խնդիրները լուծում,

– որո՞նք են ձեր պրոդուկտի հիմնական առանձնահատկությունները։

2. Որոշում կայացրեք ճիշտ պահին

Որոշում կայացրեք այն ժամանակ, երբ ուսումնասիրեք թիրախային շուկայում եղած տեղեկատվությունը։ Այսինքն՝ խոսեք մարդկանց հետ, հասկացեք վերջիններիս ուզածը, նոր միայն պրոդուկտի հետ կապված որոշումները կայացրեք։

3. Մի հիմնվեք ձեր իսկ ենթադրությունների վրա

Ես նկատել եմ, որ ստարտափների թիմերում արվում են քննարկումներ ենթադրությունների, այլ՝ ոչ թե իրական պատկերի վրա։

4. Գտեք ճիշտ պատկերը՝ կյանքի կոչելով վերոնշյալ ենթադրութունները

Եթե ունեն ինչ-որ կարծիք, քննարկեք մարդկանց հետ, փորձեք հասկանալ՝ ձեր ենթադրությունները համապատասխանում են շուկայում եղած կարծիքի հետ։ Ավելի լավ է, երբ դուք ուղղակի դուրս գաք փողոց ու ներկայացրեք Ձեր գաղափարները կամ պրոդուկտը պատահական անցորդներին։

5. Սկսեք ձեր ծանոթների ցանցից

Ես թիմերին խորհուրդ եմ տալիս սկսել սեփական ընկերներից, ծանոթ ներդրողներից, մենթորներից, որոնք իրենց խորհուրդներով կօգնեն Ձեզ գտնել ճիշտ շուկան և հաճախորդին։

6. Հարցազրույցներ անցկացրեք հաճախորդների հետ

Երբ ես ասում եմ հարցազրույց, ես նկատի չունեմ թեթև զրույց կամ ավելի վատ՝ հարցում։ Սկսեք հարցերի ցանկով, բայց շեղվեք այդ հարցերից, եթե դուք ցանկանում եք ավելին պարզել: Ցուցաբերեք հետաքրքրություն այն խնդրիների և կարիքների նկատմամբ, որոնք առկա են թիրախային շուկայում, և դուք կստանաք ավելի արժեքավոր տեղեկատվություն։

7. Հարցրեք՝ ինչո՞ւ

5 «ինչու»-ն հիանալի տեխնիկա է ` պարզելու հաճախորդի իրական կարիքները։

8. Գտեք արժեք ունեցող առաջարկ

Ես հաճախ ձեռնարկատերերին առաջարկում եմ չկենտրոնանալ առանձնահատկությունների վրա, այլ ժամանակ տրամադրել բացատրելու, թե որքան արժեքավոր է պրոդուկտը։ Այսինքն՝ ինչ օգուտ կստանա հաճախորդն՝ օգտվելով ձեր ապրանքից։

9. Հավանել ձեր պրոդուկը դեռ չի նշանակում գնել այն

Երբ ինչ-որ մեկը ոգևորված ասում է՝ «հիանալի է հնչում» կամ «դա հետաքրքիր գաղափար է», ձեր առաջին արձագանքը պետք է լինի «ինչու» հարցը: Շուկան ուսումնասիրելու գործում դուք պետք է կարողանաք տարբերակել կեղծ առաջարկները։

ProductPlan-ը հարթակ է, որը նախատեսված է արտադրանքի պլանավորման և դրա վերաբերյալ ճիշտ հաղորդակցվելու ամենադյուրին տարբերակն առաջարկելու համար։

Աղբյուր