Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հրավիրում է զինծառայողներին կամ զորացրված երիտասարդներին՝ մասնակցելու 6 ամսյա անվճար ծրագրավորման դասընթացներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը։
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետական «Զինվորի մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ իրականացնում է 6 ամսյա անվճար դասընթաց՝ զինծառայողների կամ զորացրված երիտասարդների համար։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ հետևյալ առարկաներից՝
– HTML/CSS
– Javascript
– PHP
– Database
– Linux
– Adobe photoshop
– դիսկրետ մաթեմատիկա
– ալգորիթմների տեսություն
– անգլերեն։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և զինգրքույկ։
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 22-ը ներառյալ՝ ԳՏՏԿ 102 սենյակ։ Կամ կարելի է գրանցվել օնլայն՝ անցնելով հետևյալ հղումով։
Դասերը կմեկնարկեն 2019թ․ մարտի 1-ից։ Ընդունելությունը կանցկացվի հարցազրույցի միջոցով։