Փետրվարի 13-ին, 18:30-ին, ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) Startup Grind-ի երևանյան մասնաճյուղը կհյուրընկալի ձեռնարկատեր և «VORK»-ի հիմնադիր Մարկ Թուրելին (Mark Turrell)։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ISTC-ի ֆեյսբուքյան էջից։
Մարկ Թուրելը գործարար սոցիալական ցանցային հավելված «VORK»-ի գործադիր տնօրենն ու հիմնադիրն է։ Նա նաև հիմնադրել է «Orcasci» խորհրդատվական ընկերությունը, որը զբաղվում է աստիճանավորման (scaling) ռազմավարությունների մշակմամբ։
Միջոցառման մանրամասները և գրանցման հայտը հասանելի է այստեղ:
Մուտքը վճարովի է:
Այս միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում: