Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում ու Սիլիկոնյան Հովտում կայանալիք «HyeTech Entrepreneur Immersion Program 2019» (HyeTech EIP) ծրագրին մասնակից հայկական ստարտափների ներկայացուցիչները հայտնի են։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին ծրագրի համակարգողները։
Մասնակիցների անունները ներկայացնում ենք ստորև՝
– EasyDMARC՝ Գերասիմ Հովհաննիսյան,
– Facehub՝ Սասուն Համբարձումյան,
– Oores՝ Լուսինե Մագաուզյան,
– Dispatch՝ Հայկ Իշխանյան,
– Lumzag՝ Արմեն Պողոսյան,
– RetentionForce՝ Ալեքսանդր Ադամյան,
– Expper Technologies՝ Կարեն Խաչիկյան,
– Rentopian՝ Լևոն Մանուչարյան,
– On Your Way՝ Մանե Սահակյան,
– D’efekt՝ Նանե Թումանյան,
– Risk Sensor՝ Արթուր Օրբելյան,
– LiveBoard՝ Երեմ Խալաթյան,
– Cicero՝ Արմեն Սարկիսիան։
Նշենք, որ ծրագրի շրջանակում հայկական ստարտափների հիմնադիրները հնարավորություն կունենան 10 օրվա ընթացքում ծանոթանալ ոլորտի ամենաարդիական և օգտակար նորամուծություններին, Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու տենդենցներին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ:
Լուսանկարը՝ HyeTech EIP