News
14/02/2019 08:12
Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում փետրվարի 21-ին, ժամը 13։00 կազմակերպում է տեղեկատվական հանդիպում, որի նպատական է ներկայացնել Webb Fontaine միջազգային ընկերության առաքելություն, պրոդուկտները և աշխատանքի հնարավորությունները։
Վեբբ Ֆոնտենը միջազգային ՏՏ ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում, ընկերությունը գրասենյակներ ունի նաև Ասիայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանյան մասնաճյուղն իր գործունեությունն սկսել է 2005թ․-ից, իսկ վերջին 2-3 տարվա ընթացքում թիմն ակտիվորեն ընդլայնվել է և շարունակում է հավաքագրել նոր մասնագետներ։ Վեբբ Ֆոնտենի հաճախորդները բացառապես տարբեր երկրների կառավարություններն են՝ Պանամա, Ֆիլիպիններ, Բահրեյն, Նիգերիա և այլն: