Մարտի կեսերին Հայաստան կայցելի Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում տեղակայված Index Ventures վենչուրային հիմնադրամի թիմը:
Մարտի 14-ին «Թումո» կենտրոնում տեղի կունենա Index Ventures Armenia Tech Summit-ը, ինչպես նաև հանդիպումներ կկայանան հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ։
Ֆորումի ընթացքում կքննարկվեն դասեր Index-ի պորտֆոլիո ընկերությունների մասին, ինչպես նաև՝ Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի ամենաթեժ միտումները։ Մասնակիցներին կտրվեն խորհուրդներ՝ ինչպես դառնալ վաղ շրջանի ստարտափի հիմնադիր։
Index Ventures-ի թիմը հայտնել է, որ նախատեսում է $25հազ․ ներդրում կատարել այն ստարտափում, որը փիչինգ մրցույթում հաղթող կճանաչվի:
Միջոցառումը տեղի կունենա «Թումո» կենտրոնում
Մարտի 14-ին, ժամը 16:00-19։00
Տեղերը սահմանափակ են։
Գրանցվել՝ այստեղ