News
05/03/2019 11:55
Founder Institute Yerevan-ը տեղեկացնում է, որ անց է կացվում Pitch for Purpose մրցույթը, որին կարող եք մասնակցել պարզապես վերբեռնելով 30 վայրկյանանոց կարճ տեսաձայնագրություն fi.co/good–ում, պատմող այն մասին, թե ինչպե՞ս ձեր բիզնես գաղափարը կփոխի աշխարհը դեպի ավելի լավը։
Pitch For Purpose մրցույթը ստարտափի հիմնադիրներին հնարավորություն է տալիս հաղթելու՝
-Պրեզենտացիայի հնարավորություն Global online Demo Day-ի (https://fi.co/demo) շրջանակներում, որը կլուսաբանվի ավելի քան 15 երկրներում, և որի ժյուրիի կազմը բաղկացած է վենչուրային կապիտալիստներից
-Պրեզենտացիայի հնարավորություն առաջիկա 4YFN-4 Years from Now կոնֆերանսներից մեկում՝` Շանհայ 2019-ում, Լոս Անջելես 2019-ում կամ Բարսելոնա 2020-ում
-Աշխատանքային ժամեր Սիլիկոնյան հովտի խորհրդատուների հետ