Լիսաբոնում տեղակայված Techstars հայտնի աքսելերատորը հայտարարել է Techstars Class 169 աքսելերացիոն փուլի մեկնարկի մասին, որի շրջանակներում համագործակցում է Semapa Next-ի հետ։
Համագործակցության շրջանակներում Techstars-ը և Semapa Next-ը առավելապես կետրոնանալու են 10 ընկերությունների վրա, որոնցից մեկը հանդիսանում է հայ-բրիտանական ստարտափ WICASTR ընկերությունը։
Վերջինս ապահովում է տվյալների մշակում և բովանդակության (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր և այլն) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի։
Ստարտափի համահիմնադիր Արմին Սաիդիի խոսքով՝ ստարտափի հիմնադրման հիմքում ընկերոջն ուղղված պարզ հարցն էր՝ «Ի՞նչ անել, երբ չկա ինտերնետ»։ Հայ-բրիտանական WICASTR ստարտափի հիմնադիրներն իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ փորձել են գտնել հարցի պատասխանը՝ կատարելով տարբեր ուսումնասիրություններ ու փորձեր։
Ընկերությունը հիմնադրվել է 2013-ին, իսկ արդեն 2014-ին՝ ստանալով ներդրում «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության կողմից, ստեղծվել է պրոդուկտը։
WICASTR SMART EDGE պլատֆորմը կազմված է երկու բաղադրիչից՝ մեծ հիշողությամբ սարքից և ծրագրային ապահովումից, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը և թարմացնել բովանդակությունը:
WICASTR-ը հայտնվել է CISCO լավագույն 5 ստարտափների ցուցակում, ինչպես նաև 2017 թվականին Բեռլինում մասնակցել է Techcrunch-ի կազմակերպած Startup Battlefield-ին և արժանացել մեծ ուշադրության։