Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ստարտափները ստացան մինչև 50.000 եվրոյի ֆինանսավորում. Startup Europe Week
News 18/03/2019 13:14

Մարտի 15-ին Եվրամիության հայաստանյան պատվիրակության այցելեց Երևան՝ ծանոթանալու ԵՄ-ի կողմից «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստացած ստարտափներին։  Ստարտափները ստացել էին մինչև 50 հազար եվրոյի ֆինանսավորում՝ մեկ տարվա համար:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին և մի խումբ լրագրողներ։

Հանդիպման ընթացքում ԵՄ դեսպանը նշել է. «Հայաստանի ստարտափ էկոհամակարգը մեծ ներուժ ունի որպես տնտեսական աճի և գիտելիքահեն աճի շարժիչ ուժ։ Մասնավորապես, սա շատ հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար»։  Այնուհետև ավելացրել է. «ԵՄ աջակցությունը ստացած այս նորարար ստարտափները Հայաստանի արագ աճող մրցունակ տեխնոլոգիական էկոհամակարգի վառ օրինակներն են»։ 

Մինչ Startup Europe Week Yerevan 2019-ի պաշտոնական մեկնարկը, Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին այցելել է Hero House, Yeraz Business Centre, ապա նաև Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ՝ ստարտափներին ծանոթանալու նպատակով։

Ծրագրի ենթադրամաշնորհառուներն են՝

Breedge- 12.500 եվրո

RendChain-14.000 եվրո

PinoKIT- 14.000 եվրո

Chessify- 46.000 եվրո

Pixomatic- 46.000 եվրո

Grovf- 46.000 եվրո

Embry- 50.000 եվրո

2017թ.-ից ի վեր ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է ԳՄՀԸ-ի (GIZ) կողմից, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի ենթադրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների և Գիտության տեխնոլոգիաների ձեռներեցության դրամաշնորհների միջոցով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ։