Մարտի 22-ին ժամը 18։30-ին ISTC-ն կազմակերպում է բաց սեմինար, որը վարելու է Գլեն Մյուլսն, ով հատուկ ժամանել է Սան Խոսեի Պետական Համալսարանից՝ «Տվյալների Գիտությունը Բիզնեսում» և “Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն” մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար դասախոսություններ իրականացնելու նպատակով:
Սա բացառիկ հնարավորություն է տեխնոլոգիական էնտուզիաստների, տվյալագետների և բոլոր այն հետաքրքրվածների համար, ովքեր ցանկանում են իմանալ ավելին այսօրվա աշխարհում բիզնեսի և հասարակության մեջ տվյալների կարևորության մասին:
Գլեն Մյուլսը 2015թ.-ից առ այսօր հանդիսանում է Մեծածավալ Տվյալների Տեխնոլոգիաների դասախոս IBM MEA համալսարանում, ինչպես նաև դասավանդում է Համակարգչային Գիտություն Iona Համալսարանում, դասախոս է Սան Խոսեի Պետական Համալսարանի <> և <>, ինչպես նաև Տվյալների Վերլուծության դասախոս` IBM MEA համալսարանում:
Սեմինարը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Միջոցառման վայր՝ ISTC, կոնֆերանս դահլիճ
Լեզու՝ Անգլերեն
Գրանցման հղում՝ https://goo.gl/mXuABK