Արհեստական բանականության (AI) վրա հիմնացված ձայնային կարգավորման տեխնոլոգիաների զարգացող շուկայի առաջատար 2Hz ընկերությունը NVIDIA’s GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու է իր բարձրորակ լուծումները։
2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ մատուցողներին թույլ են տալիս իրական ժամանակում մաքրել ձայնը կողմնակի աղմուկից, իսկ GPU-ների օգտագործումը թույլ է տալիս տեխնոլոգիան հասանելի դարձնել միլիոնավոր սարքերի համար։
2Hz-ի տեխնոլոգիաները վերջերս փորձարկվել են Head Acoustics-ի կողմից և զգալիորեն գերազանցել ձայնի որակի և աղմուկի 3GPP ստանդարտները։ 2Hz-ը ցուցադրելու է իր վերջին լուծումը, որը նախատեսված է VOIP զանգերի համար, տեխնոլոգիան թույլ է տալիս շփման ընթացքում վերացնել բոլոր կողմնակի ձայները։
«Ձայնային ծառայություններ տրամադրող ընկերությունները մեծ ցանկություն ունեն օգտվելու մեր տեխնոլոգիաներից՝ բաժանորդներին առավելագույն որակի ձայն «մատակարարելու» համար։ NVIDIA T4 և V100 GPU սարքերը օգնում են հասանելի դարձնել նշված տեխնոլոգիները», ասում է 2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«Օգտագործելով NVIDIA-ի սարքերը՝ 2Hz-ը նոր նշաձող է սահմանում ձայնային որակի տեխնոլոգիաներում։ AI-ի հզորությունը GPU արագացմամբ, ցանցային մակարդակում, զգալիորեն բարելավում է յուրաքանչյուր օգտագործողի աշխատանքը՝ ապահովելով օպերատորների համար հզոր մասշտաբայնություն»,- նշել է Nvidia-յի պրոդուկտների մարքեթինգի ղեկավար Պարեշ Խարյան։