Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Sequoia Capital. 7 հարց՝ PicArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանին
Guides 21/03/2019 14:34

Sequoia Capital ամերիկյան վենչուրային հիմնադրամն իր կայքում հրապարակել է «7 հարց Հովհաննես Ավոյանին» հարցազրույցը։

Հովհաննես Ավոյանը հանդիսանում է PicsArt-ի համահիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը։ Նա իր թվով 6-րդ ընկերությունը հիմնադրեց ստեղծարարության համար բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով։ PicsArt-ը ֆոտո խմբագրման և կոլաժների ստեղծման հավելված է, որն ունի ավելի քան 600 միլիոն ներբեռնում և 130 միլիոն ամսական ակտիվ օգտատեր: Դեռևս 2015թ. սկզբին Sequoia Capital-ն իրականացրել էր 10մլն դոլարի ներդրում PicsArt-ում, նույն տարվա ամռանը հայկական ստարտափը ներգրավում է ևս 15 մլն դոլար՝ Insight Venture Partners և Sequoia Capital հիմնադրամից: Հովհաննես Ավոյանը նշել է, որ իրենց յուրահատուկ արտադրանքի, ուժեղ աճի և համաշխարհային շուկաների շնորհիվ իրենք հնարավորություն են ունեցել ներգրավել մեծ ներդրողներ, ինչպիսիք են Sequoia Capital-ը և ձեռք են բերել ներդրումային գործընկեր Օմար Համուին:

Ի՞նչ եք սովորել, որի վրա հիմնվում եք ամեն օր:

Ես սովորել եմ հարմարվել սթրեսին, այլ ոչ թե գերազանցել և բուժել այն, ինչպես աշխարհի վերջը։ Ես փորձում եմ գիտակցել, որ տրված է սթրես, որը պետք է հաղթահարել այնքան հեշտ, որքան հնարավոր է։ Ձախողումները այնքան կարևոր են, որքան հաջողությունը, և եթե պատրաստ չեք ձախողվել, ապա ստարտափը ձեզ համար չէ: Երբեմն նույնիսկ ամենաուժեղ ստարտափների մոտ լինում են պահեր, երբ ինչ-որ կարևոր բան սխալ է գնում։ Իմ հիմնադրած բոլոր ընկերություններն ունեցել են ձախողման գոնե մեկ փորձ, երբ մենք կորցրել էինք մեծ թվով հաճախորդներ, և ինձ թվում էր, թե դա վերջն է։ Այդպիսի մի քանի փորձից հետո, սովորում ես կառավարել զգացմունքներդ։ Դուք սկսում եք հիշել ձախողումները, հետո հաջողությունները, և հասկանում, որ դրա միջով ևս կանցնեք։

Ի՞նչ խորհուրդ կտաք նրան, ով ընկերություն է հիմադրում։

Ընկերության հիմնադրումը շատ ժամանակ և էներգիա է պահանջում, և մարդիկ մշտապես անհանգստանում են բիզնեսի և իրենց անձնական կյանքի մեջ հավասարակշռություն պահելու համար։ Բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է ձգտել աշխատանք-կյանք սիներգիային։ Օրինակ, արձակուրդի ժամանակ երբեք չեմ լինում լիովին օֆլայն: Եթե չիմանամ ինչպես է իմ բիզնեսի վիճակը, միտքս խաղաղ չի լինի։ Բայց ես թույլ չեմ տա աշխատանքին փչացնել իմ ժամանակը: Ես կարող եմ լավ նախաճաշել, ստուգել իմ էլ․փոստը, որոշ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի հետ և հետո՝ կեսօրին միայն զանգահարել: Դա շատ օրգանիկ է։ Հանգիստը կարող է նաև լավ ժամանակ լինել որոշ ռազմավարական մտահղացումների համար, որոնց վրա դժվար է կենտրոնանալ ամենօրյա խնդիրների մեջ։ Ես չեմ ցանկանում պատնեշ ստեղծել իմ աշխատանքի և կյանքի մյուս մասի միջև։ Կարևորն այն է, որ ես միշտ մտածում եմ, թե ինչպե՞ս են դրա տարբեր մասերը համատեղ գոյատևում:

Ո՞ր փոքր փոփոխությունն է Ձեր կյանքում մեծ փոփոխություն առաջացրել:

Մի քանի տարի առաջ սկսեցի յուրաքանչյուր օր 15 րոպե բրեյնսթորմինգ անել: Ես ընտրում եմ մի թեմա, և գրի առնում դրան վերաբերող 10 գաղափար։ Դա կարող է լինել անձնական կամ բիզնեսին վերաբերող, օրինակ՝ ինչպ՞ես մեծացնել աճը կամ բարելավել մարքեթինգային գործունեությունը կամ փոփոխություններ անել հիմնական արտադրանքի մեջ։ Հաճախ դա այն է, ինչ իմ մտքում էր նախորդ գիշերը՝ քնելիս։ Եթե ես ամեն առավոտ խնդիրների շտկման մի քանի տարբերակ գրի առնեմ, ես ամբողջ օրը չեմ մտածի դրա մասին։

Բրեյնսթորմինգը կարևոր է ստարտափի հիմնադիրների համար, քանի որ ապահովում է կրեատիվ մտածելակերպ։ Ես միշտ գրի եմ առնում առնվազն 10 գաղափար, որոնք կօգնեն ինձ կառուցել այդ ստեղծագործական մկանները: Առաջին 4-5 գաղափարները սովորաբար ավելի հեշտ են ծագում, սակայն դա գնալով բարդանում է։ Երբեմն ես գրում եմ ինչ-որ խենթ գաղափարներ՝ ցուցակը լրացնելու նպատակով, և հաճախ այդ խենթ թվացող գաղափարները լավագույններն են լինում։

Ի՞նչ չգիտեք, որ կցանկանաիք իմանալ։

Սա ամենամեծ ընկերությունն է, որ ես հիմնադրել եմ, և ես կցանկանայի իմանալ հաջորդ մակարդակների մասին։ Յուրաքանչյուր նոր փորձ աճելու հնարավորություն է, ես շատ բան սովորեցի իմ նախորդ ընկերությունների ձեռքբերումների ընթացքում, և ինձ հետաքրքրում է թե ինչպե՞ս PicsArt-ը կաճի։ Ես իսկապես փորձում եմ սովորել հնարավորինս ամեն ինչ, խոսելով մարդկանց հետ, ովքեր այն կարգավիճակում են եղել, որում ես եմ հիմա։ Ես հարցնում եմ նրանց ի՞նչն է աշխատել, և ի՞նչը՝ ոչ։ Բոլոր ընկերությունները տարբեր են, և ես գիտեմ, որ այն, ինչն իրենց հաջողություն է բերել, կարող է անօգուտ լինել մեր դեպքում։ Բայց ես կարծում եմ, որ դա օգնում է ստանալ նրանց հեռանկարը։Եվ պարզապես հաճելի է լսել, թե ի՞նչ էին նրանք զգում, երբ իմ այժմյան կարգավիճակում էին: Նույնիսկ ամենահաջողված գործադիր տնօրենները սկսնակ են եղել և նույն զգացողություն են ունեցել․«Լավ, ի՞նչ անեմ հաջորդը»:

Որո՞նք են Ձեր այժմյան սեղանի գրքերը։

Ես շատ եմ կարդում, ուստի իմ Kindle-ում մշտապես մի քանի գիրք կա։ Ես կարդում եմ տեխնիկական գրքեր՝ արհեստական բանականության թեմայով, այն, ինչ ես քոլեջում եմ սովորել, և ես սիրում եմ դասական ստեղծագործություններ, ինչպիսիք են Շերլոկ Հոլմսի դետեկտիվ պատմությունները կամ ինչ-որ բան, որը ստիպում է ինձ օգտագործել իմ ուղեղի միանգամայն այլ մաս: Ես նաև շատ եմ կարդում բիզնեսի համար, հաքերության աճի և մարքեթինգային գործունեության մասին։ Իմ սիրելիներից է Րիդ Հոֆֆմանի և Քրիս Յեհի հեղինակած «Blitzscaling»-ը։

Երբ ես լավ գիրք եմ գտնում, կիսվում եմ իմ կառավարիչների հետ։ Եթե խնդիր ենք ունենում մեր ճանապարհային քարտեզում, կամ որոշակի ոլորտում հմտությունների կամ գիտելիքների պակաս կա, ես խորհուրդ եմ տալիս հետևյալ գրքերը՝ Սովորության ուժը – The Power of Habit, Նորարարի դիլեմման – The Innovator’s Dilemma, Լավից դեպի հանճարեղ – Good to Great, Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը – Blue Ocean Strategy, Խնայողական ստարտափ – The Lean Startup և այլն։

Ե՞րբ հասկացաք, որ սխալ եք ինչ-որ հարցում:

Առաջին օրինակները որոնք մտաբերում եմ, այն հատկություններն էին, որոնք, որ ես պնդում էի, որ ավելացնենք մեր ծրագրին, որը պարզվեց չի աշխատում: Ես հակված եմ որոշումներ կայացնելիս հիմնվել տվյալների վրա, ուստի սովորաբար հասկանում եմ, որ սխալվել եմ, երբ թվերն են ցույց տալիս դա։ Հնարավոր չէ միշտ հիմնվել տվյալների վրա, իհարկե երբմն կարելի է սովորել սխալներից, կամ շարժվել ինտուիցիայով։ Սակայն տվյալները չեն ստում, և դա ինձ ստիպում է փոխել իմ կարծիքը։

Ժամանակի ո՞ր միավորն է ամենակարևորը, և ինչու՞։

Իմ կարծիքով, սովորոբար դա 1 տարին է։ Դա այնքան երկար չէ, որ հուսալքվեք և ապամոտիվացվեք, բայց և բավականին երկար ժամանակ է արժեքավոր բան ստեղծելու համար։ Ես հակված եմ ավելի շատ հետաքրքրված լինել մարաթոնով, քան սպրինտով: Ես երկարաժամկետ պլաններ մշակող և ծրագրավորող եմ։ Եթե դուք ցանկանում եք անել մի բան մինչև 4-րդ եռամսյակը, դուք պետք է սկսեք աշխատել առաջին եռամսյակում: