News
22/03/2019 12:36
Ապրիլի 6-ին ժամը 10։30-ից մինչև 16։30, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկյան սրահում տեղի կունենա DigiCode2019 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը։
Մրցույթի հիմնական նպատակներն են
-խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը,
-աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի,
-բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները
Մրցույթի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը, և լավագույնները կարժանանան մրցանակների։
DigiCode 2019 ծրագրավորման պատանեկան մրցույթն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից, Ucom ընկերության և Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցությամբ: