News
25/03/2019 11:02
Մարտի 22-ին Business Development Advisors-ի գլխավոր գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հրավիրվել էր #GoûtdeFrance ավանդական գալա ընթրիքին` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի կողմից, որը կազմակերպվել էր Գյումրիում` Հայաստանում #FranceTaste նախաձեռնությունների շրջանակներում:
Ամալյա Եղոյանը հաղորդում է, որ Business Development Advisors-ն ուրախ էր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալել պարոն դեսպանին, խոսել արդեն նորարարական և տեխնոլոգիական Գյումրու նոր ուժի մասին՝ հույս ունենալով օրինակ ծառայել մյուս դեսպանատներին՝ Գյումրիում նմանօրինակ հանդիպումների կազմակերպան համար։