Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Կրիպտո-տնտեսությունը՝ «Բլոկչեյնի օրեր»-ի շրջանակում
News 26/03/2019 11:02

Մարտի 28-ին ժամը 19։00-ին՝ Hero House-ում կազմակերպվող «Բլոկչեյնի օրեր»-ի շրջանակում տեղի կունենա հանդիպում CryptoNEX-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Ասլանյանի և GRÜV-ի հիմնադիր Արմեն Ռոստոմյանի հետ։ 

Հանդիպումը կրելու է Կրիպտո-տնտեսություն խորագիրը, որի ընթացքում քննարկվելու են  ժամանակակից տնտեսության հիմնական սկզբունքները և կրիպտոարժույթների նոր պարադիգմը։

Բլոկչեյնի օրերը (Blockchain Days – խմբ․) YLedger-ի կողմից նախաձեռնած բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին շաբաթական զրույցների շարք է։

YLedger-ն առաջին հայկական բլոկչեյնի կոնսորցիումն է, որի կազմում ընդգրկված են անկախ տեխնոլոգիական ընկերություններ և վենչուրային հիմնադրամ: