Ապրիլի 20-ին ժամը 11։00-17։00-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում տեղի կունենա Be Automated 2019 բիզնես ավտոմատացման ցուցահանդեսը։
Միջոցառման գլխավոր նպատակն է Հայաստանում ավտոմատացման խթանումը և ֆունկցիոնալ կարևորության ընդգծումը։
Ցուցահանդեսը հնարավորություն կտա ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնես ավտոմատացման կազմակերպությունների միջև, ներգրավել նոր հաճախորդներ և աշխատակիցներ։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու բիզնես ավտոմատացման նորարարություններին, որտեղ իրենց բիզնեսի համար կգտնեն ճիշտ և գրագետ լուծումներ։
Ցուցահանդեսին ներկա են գտնվելու բարձրաստիճան պաշտոնյա անձինք, գործարարներ, օտարերկացի ներդրողներ, ովքեր պատրաստվում են մինչև 15մլն$-ի ներդրում կատարել ՏՏ ոլորտում։
Նպատակը՝
-խթանել բիզնես ավտոմատացման գործունեությունը Հայաստանում,
-ընդգծել ավտոմատացման դերն ու ֆունկցիոնալ կարևորությունը,
-ամրապնդել համագործակցությունը Հայաստանում բիզնես ավտոմատացման կազմակերպությունների միջև,
-ներգրավել նոր հաճախորդներ և աշխատակիցներ։
Ցուցահանդեսի կազմակերպիչներ՝ Makichyan Consulting LLC, Business Support Office-Armenia
Գործընկերներ՝ IdeaFix, BSC Business Support Center , Չոր մարքեթինգ, Sarajyan trainings
Գրանցվել՝ այստեղ
Մուտքն անվճար է։