Ապրիլի 5-ին ժամը 19։00-ին AGBU Armenia-ում կկայանա PechaKucha Yerevan-ի կողմից կազմակերպված ոչ ֆորմալ հանդիպումը՝ «Ստեղծագործ տնտեսության զարգացումը» թեմայով։ Հանդիպմանը կքննարկվեն ստեղծագործ տնտեսության էությանը և դրա զարգացմանը վերաբերող հարցեր։
Գովազդն ու մարքեթինգը, ճարտարապետությունը, արվեստն ու արհեստը, դիզայնը, ՏՏ, հրատարակչական և աուդիո-վիզուալ ոլորտները ոչ միայն ստեղծարար են, այլև շատ տրանսֆորմատիվ՝ բարձր եկամտաբերության ու նոր աշխատատեղերի ստեղծման առումով:
Տնտեսական այս փոփոխության արդյունքում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են թարմացնել իրենց ծրագրերը՝ ժամանակակից աշխատանքային շուկայի պահանջներին առավել մոտենալու մտադրությամբ: Ուսանողներն ու ստեղծարար ձեռնարկատերերը սկսել են զարգացնել ձեռներեցության հմտություններ, ինչպես օրինակ՝ գաղափարների ներկայացումը, բիզնեսի ձևավորումը, մտավոր սեփականության պաշտպանությունը:
Այս զարգացումները հանդիսանում են Մեծ Բրիտանիայի կառավարության Creative Spark ծրագրի առաջնահերթությունը, որը նախաձեռնել է Բրիտանական խորհուրդը:
Պեչա-Կուչայի ժամանակ մասնակիցները կլսեն թեմայի շուրջ ընթացիկ զարգացումների 10 պատմություն, ինչպես նաև կիմանան, թե ինչպես ներգրավվել երկրորդ փուլի ծրագրերում։
Խոսնակներ․
-Դեյվիդ Բեքեթ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) փոխնախագահ ինովացիաների գծով
-Արաքսյա Մարտիրոսյան, «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն
-Թոմաս Մազեջյան, Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ
-Արևիկ Անափիոսյան, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
-Արման Առաքելյան, Գործառնական ղեկավար, Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի Ամերիկյան Համալսարան
-Մարալ Մկրտիչեան, ԹՈՒՄՈ Ստուդիաներ ծրագրի ղեկավար
-Քրիստինե Սողիկյան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ և Քրիստինա Ծատուրյան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար / Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան
-Դավիթ Ղազարյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ
-Ամալյա Մխիթարյան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների համակարգող
-Նարեկ Թովմասյան, PMP®, Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար
Մուտքն ազատ է և բաց 19:00-ից:
Միջոցառման մեկնարկ՝ 19:20:
Շենքն ունի թեքահարթակ։
Պեչա-Կուչա երեկոները ոչ ֆորմալ և ուրախ հանդիպումներ են։ Մարդիկ հավաքվում են՝ գաղափարներ, մտքեր ու տեսակետներ կիսելու տարբեր թեմաների շուրջ։ Խոսնակը 20 պատկեր է ցույց տալիս՝ յուրաքանչյուրը 20 վայրկյան տևողությամբ։ Սկիզբ առնելով Տոկիոյում 2003 թ.՝ Պեչա-Կուչան արդեն տարածվել է 1,100-ից ավելի քաղաքներում՝ 2010թ. ժամանելով Երևան։