News
29/04/2019 14:22
Մայիսի 4-ին 14։00-16։00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) տեղի կունենա Մեքենայական ուսուցման և արհեստական բանականության սեմինար (Machine Learning and AI): Դասընթացը կվարի “Իմպրովիզ” ՍՊԸ-ի համահիմնադիր՝ Արտաշես Հարթենյանը:
Սեմինարի ընթացքում դուք կիմանաք, թե՝
– Ի՞նչ է մեքենայական ուսուցումը,
– Ի՞նչ է արհեստական բանականությունը,
– Ի՞նչ կիրառություններ ունեն նրանք բիզնեսում և մարդու առօրյա կյանքում,
– Ի՞նչ խնդիրներ են լուծում արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը:
Մուտքը ազատ է։