Ապրիլի 28-ին Գյումրիում տեղի է ունեցել «Չոր մարքեթինգ» Մեծ կոնֆերանսը, որի ժամանակ տարբեր գործարարներ կիսվել են իրենց գիտելիքներով և փորձով Գյումրիի գործարար համայնքի հետ։ Կոնֆերանսը կազմակերպվել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և Չոր մարքեթինգի համատեղ ջանքերով։
Կոնֆերանսը նախատեսված էր ինչպես ներկա, այնպես էլ ապագա գործարարների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են բիզնեսով։
Մեծ կոնֆերանսի ժամանակ ելույթներ են եղել հետևյալ թեմաներով․
– Ինչպես գտնել բիզնես գաղափարներ – Վահրամ Միրաքյան, «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ, գործարար։
– Բիզնեսի ավտոմատացումը փոքր ու միջին բիզնեսի ոլորտում – Գրիգոր Մակիչյան, «Մակիչյան քընսալթինգ» ընկերության հիմնադիր, գործարար։
– Ագրարային Շիրակը – Հարություն Մնացականյան, գործարար, գյուղատնտես։
– Վաճառք սոցիալական ցանցերի միջոցով – Լիլիթ Թադևոսյան, «Digi lab» ընկերության հիմնադիր։
– Ինչպես կառուցել մեծ բիզնես – Բակուր Մելքոնյան, «Art Lunch» ճաշարանների ցանցի և «Art guest hօuse» հյուրատների ցանցի հիմնադիր։
– Կրթության անհրաժեշտությունը մարզերում – Աբել Աբելյան, Abelyan Art School ֊ի հիմնադիր:
– IT ընկերություն 0-ից – Կարեն Գասպարյան` IT Space ընկերության հիմնադիր:
– Ինչպե՞ս գումար վաստակել արևային էներգիայի օգնությամբ – Հայկ Շեկյան՝ Shtigen – Արևային Էներգիայի Լուծումներ ընկերության հիմնադիր տնօրեն: