33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։
Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի, արտադրանքի իրացման, տնօրենի պարտականությունների, կառավարման, մրցակիցների և գումարի վաստակման վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ դրամահավաքների մասին մտորումները։
Մաս տասնմեկերորդ․ դրամահավաք
Ընդունեք դրամահավաքը որպես անհրաժեշտ չարիք և փորձեք լուծել այս հարցը հնարավորինս շուտ։ Որոշ հիմնադիրներ սկսում են «սիրահարվել» այս գործընթացին․ դա միշտ վատ է ավարտվում։
Հիշեք, որ VC-ների (Venture Capitalist) մեծամասնությունը շատ ոլորտներից տեղյակ չեն։ Իսկ մետրիկաները (չափումները) միշտ համոզիչ կլինեն այս դեպքում։
Սա ժամանակի հետ արդեն սկսվում է փոխվել, բայց շատ ներդրողներ (Y Combinator-ը նշանակալի բացառություն է), ցավոք, դեռևս պահանջում են, որ ձեզ և նրանց ընդհանուր ծանոթները ծանոթացնեն ձեզ, որպեսզի նրանք սկսեն լուրջ վերաբերվել ձեր ստարտափին։
Ամենադժվարը առաջին չեքը ստանալն է, այսպիսով կենտրոնացրեք ձեր ողջ ուժերը դրա վրա, ինչը շատ հաճախ նշանակում է կենտրոնացնել ձեր ուշադրությունը նրանց վրա, ովքեր ձեզ ամենաշատն են սիրում։ Միշտ մի քանի պլան ունեցեք, ըստ որոնցից մեկի դուք գուցե չկարողանաք որևէ գումար ստանալ։
Ձեր ստարտափը ներկայացնելու ընթացքում (pitching) կարևոր է այն ներկայացնել հնարավորինս պարզ և հասկանալի։ Իհարկե, ամենակարևորը կայանում է նրանում, որպեսզի դուք ունենաք լավ ընկերություն։ Շատ ենթադրություններ կան, թե ինչի մասին է պետք խոսալ pitching-ի ընթացքում, բայց ամենաքիչը, ինչ պետք է լինի նրա մեջ, դա նպատակն է, խնդիրը, որը դուք լուծում եք, պրոդուկտը/ծառայությունը, թիմը, շուկան և նրա աճը, և ֆինանսական հարցերը։
Լավ ներդրողները մեծացնում են ձեր ընկերության արժեքը, վատերը՝ նվազեցնում։ Այն ներդրողները, որոնք շատ փոքր ներդրումներ են կատարում, սովորաբար ոչինչ չեն անում ձեզ համար։
Իմ կարծիքով դրամահավաքի մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար ամենալավը, ինչ դուք կարող եք անել, դա Պոլ Գրեհեմի այս էսսեն կարդալն է։