AITC -ն և EIF-ը հայտարարում են հերթական Ամառային Դպրոցի ծրագիրը`3 տարբեր ուղություններով։
1․”Web for Teenagers” Ամառային Դպրոց
(12-17 տարեկանների համար)
Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): Ուսուցման ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
2. Ամառային Scratch Դպրոց
(8-11 տարեկանների համար)
Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ: Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
3․ Ամառային Java Ծրագրավորման Դպրոց
(14-18 տարեկանների համար)
Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական գաղափարի մշակման վրա խաղի կամ Java հավելվածի տեսքով: Ծրագրի ընթացքում բացի բուն ծրագրավորման դասերից թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` ոլորտային սեմինարների և խաղերի տեսքով:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Այս ընթացքում բոլոր մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ:
Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։