
Հունիսի 12-15-ը Երևանում տեղի կունենա «Եվրոպացի Երիտասարդ Ձեռներեցների 11-րդ կոնֆերանսը»։ Այն կազմակերպվում է «Երիտասարդ Ձեռներեցների Եվրոպական Կոնֆեդերացիայի» և «Երևանի և Հարակից Մարզերի Երիտասարդ Գործատուների Միության» համագործակցությամբ։
ԵԵՁԿ-ն Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Նախորդ 10 կոնֆերանսները տեղի են ունեցել եվրոպական քաղաքներում, ինչպիսիք են Հռոմը, Աթենքը, Մադրիդը, Ստոկհոլմը, Պորտոն և այլն։
Այս անգամ հերթը Երևանինն է և կազմակերպիչները հայտարարում են կոնֆերանսի պաշտոնական բացման արարողության մասնակցության բաց կանչ՝ հայ երիտասարդ ձեռներեցների համար, որը տեղի է ունենալու հունիսի 14-ին, ժամը 10։00-ին Մատենադարանի կոնֆերանսների դահլիճում։
Մասնակցելով կոնֆերանսին դուք կապեր կհաստատեք Եվրոպայի մի շարք երկրներից, Ռուսաստանից և Վրաստանից ժամանած երիտասարդ ձեռներեցների հետ, հնարավորություն կունենաք ներկայացնել ձեր ընկերությունը և այն ծրագրերը, որոնց իրականացման համար ցանկանում եք գտնել գործընկերներ Եվրոպայում։
Կոնֆերանսին մասկանցությունը հրավիրատոմսերով է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել այս հղմամբ։
հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։