Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սասուն Համբարձումյան․ Pixomatic-ը արդեն աշխատում է նաև համակարգիչների վրա
News 04/06/2019 10:55

Qube-ի համահիմնադիր և Pixomatic ընկերության CTO Սասուն Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել իրենց հավելվածի թարմացման մասին։ Հունիսի 5-ից սկսած Pixomatic-ը աշխատում է նաև համակարգիչների վրա։ 

«Այսօր, մեր ֆիրմայի հիմնադրման չորս ամյակին, թողարկեցինք Պիկսոմատիկի նոր կայքը և օնլայն ֆոտո խմբագրիչը, որով նոր շրջան ենք սկսում Պիկսոմատիկի համար։ Այսօրվանից սկսած կարող եք խմբագրել ձեր նկարները ոչ միայն հեռախոսի վրա, այլ նաև ձեր բրաուզերում, օգտագործելով լրիվ նույն հնարավորությունները ու սինխրոնիզացնելով ձեր գործը հեռախոսի ու կոմպի վրա։ https://pixomatic.us»,- նշում է Սասուն Համբարձումյանը։

Նշենք, որ Pixomatic-ը ներկայացնում է լուսանկարների ժամանակակից առցանց խմբագիր՝ պատկերի կտրման բացառիկ հատկությամբ: Այն թույլ է տալիս ակնթարթորեն հեռացնել ցանկացած լուսանկարի ետին պլանը, դարձնել այն թափանցիկ, ավելացնել տարբեր գույներ և ֆիլտրեր, կամ փոխել ֆոնն այլ պատկերով: