Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու՝ Պատվական Հախինյանը, խեոսելով Armenia Engineering Week 2019-ի մասին նշել է, որ «Հայաստան-ինժեներական շաբաթ»-ը կարտացոլի ոլորտի ներկա վիճակը, կնշմարի ապագա զարգացուման միտումները և վեր կհանի առկա խնդիրներն ու մարտահրավերները: Համաժողովը և ցուցահանդեսը թույլ կտան Հայաստանի ինժեներական ոլորտը ներկայացնել հանրությանը և աշխարհին ավելի ամբողջական ն և համակարգված, և որպես հետևանք ներգրավել նոր ինժեներական ընկերություններ դեպի Հայաստան:
Պատվական Հախինյանի կարծիքով Հայաստանում ինժեներական շաբաթը հնարավորություն կտա միավորել ինժեներական ոլորտի ներկայացուցիչներին, միմյանց և շահագրգիռ հանրությանը տեղյակ պահել Հայաստանում ինժեներական մտքի վերջին ձեռքբերումների մասին, ինչպես նաև ծանոթանալ արտերկրի մասնակից ընկերությունների առաջարկած լուծումներին, ծառայություններին և արտադրանքին: Միջոցառման արդյունքում Հայաստանի ինժեներական ոլորտի բացահայտված համայնապատկերը վերազգային ինժեներական ընկերություններին թուլ կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել Հայաստանում ինժեներական ոլորտի զարգացման և առկա լուծումների մասին, որը կնպաստի համապատասխան հետաքրքրության աճին: