News
10/06/2019 08:28
Հունիսի 9-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) «Չոր մարքեթինգ»-ի հետ համատեղ Վանաձոր քաղաքում, ՎՏԿ մեծ դահլիճում կազմակերպել էր հերթական կոնֆերանսը:
Կոնֆերանսի ժամանակ ներկա գտնվեցին գործարարներ և կիսվեցին իրենց գիտելիքներով ու փորձով: 300-ից ավել մասնակից հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու այս կոնֆերանսին:
Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան առաձին հանդիպել գործարարների հետ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Կոնֆերանսը նախատեսված էր ինչպես ներկա, այնպես էլ ապագա գործարարների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են բիզնեսով։