«osensus Armenia» ընկերությունը հայտարարում է 3D մոդելավորման դասընթացների մեկնարկի մասին:
Եթե դու ունես 3D ձևաչափի բազային հմտություններ և ցանկանում ես այն զարգացնել 3D մոդելավորման ոլորտում, ապա սիրով հրավիրում ենք անվճար ինտենսիվ դասընթացների` բարձր որակավորմամբ մասնագետների կողմից:
Դասընթացների ընթացքում նախատեսվում է ZBrush և Autodesk MudBox հատուկ ծրագրերի ուսուցում:
Ծրագրի բովանդակությունը`
● Մաքրում, քանդակում, նկարում եւ պատրաստում 3D մոդելներ` եռաչափ գունավոր տպագրության և անիմացիայի համար:
● Սկանավորված մոդելի եռաչափ ցանցի մաքրում, մոդելավորում;
● 3D քանդակագործություն (բացակայող և նոր տարրերի ավելացում):
● Եռաչափ տեքստուրաների նկարում, մշակում և մաքրում:
Դասընթացները ներառում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ :
Ծրագրի ընդհանուր տևողությունը` 1 ամիս, շաբաթական 6 անգամ, յուրաքանչյուրը 4 ժամ տևողությամբ:
Ձեզ սպասվում է`
● Հետաքրքիր և ինտերակտիվ դասընթացներ:
● Տեսական և գործնական գիտելիքներ 3D մոդելավորման ոլորտում:
● Ժամանակակից միջավայր Վանաձորի լավագույն տեխնոլոգիական կենտրոնում:
Ծրագրին կարող են մասնակցել 15-19 տարեկան ցանկացած անձ:
Դասընթացն ավարտելուց հետո նախատեսված է թեստ, որի արդյունքում լավագույններին կառաջարկվի աշխատանք «Osensus Armenia» ընկերությունում։
Դասընթացներին գրանցվելու համար լրացրեք առցանց դիմումի հայտը հետևյալ հղմամբ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 23 հունիսի 2019թ: