News
14/06/2019 09:24
Sensor Tower-ը հրապարակել է աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելվածների եռամսյակային զեկույցը: Ցուցակը կազմված է աշխարհում թոփ-20 հավելվածներից, որոնք ներբեռնվել են ինչպես Apple-ի, այնպես էլ Android սարքերի վրա: Հայկական ընկերություն PicsArt-ի հավելվածը նույնպես տեղ է գտել թոփում, այդպիսով դառնալով 20 հավելվածներից մեկը։
Ստորև ներկայացնում ենք ողջ ցուցակը․
- Messenger
- TikTok
- SHAREit
- YouTube
- LIKE Video
- Netflix
- Snapchat
- Spotify
- UC Browser
- Biugo
- Hotstar
- YouTube Music
- PicsArt Photo Studio
- MX Player
- Uber
- Amazon
Նշենք, որ PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: