Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նախարար․ 70 հայկական ստրտափ դիմել են հարկային արտոնություն ստանալու համար
News 17/06/2019 09:14

Վերջին 1 ամսվա ընթացքում շուրջ 70 նորաստեղծ հայկական բարձր֊տեխնոլոգիական ընկերություններ դիմել են հարկային արտոնություն ստանալու։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ օրենքը թույլ է տալիս ստարտափներին ստանալ հարկային արտոնություններ, ինչը ենթադրում է հարկերի ավելի քիչ տոկոսներ վճարում: Այդ մասին մենք տեղեկացանք Armenia Startup Academy-ի ֆեյսբուքյան էջից։

Դրա համար 2017 թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 2019 թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ստարտափները պետք է դիմեն հարկային արտոնությունների վկայականները ստանալու համար մինչև 2019 թվականի օգոստոսի 18-ը։

Մնացածը կարող են դա անել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հիմնադիրները պետք է հայտերը եւ պահանջվող փաստաթղթերը ուղարկեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Խորհրդակցեք ձեր իրավաբանի եւ հաշվապահի հետ, իսկ մանրամասների համար կարող եք կապնվել նախարարությն հետ՝ [email protected], կամ (010) 590-017: