News
19/06/2019 09:20
Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին գործերի, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ` Վահե Դանիելյանը, խոսելով Armenia Engineering Week 2019-ի մասին, նշել է, որ բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված վերազգային ընկերությունների մասնակցությունը Ինժեներական շաբաթին հայաստանյան նորագույն տեխնոլոգիաների ոլորտի զարթոնքն ընդգծող ևս մեկ օրինակ է։ Կենտրոնացումը ինժեներական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման վրա խոստումնալից է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև իր միջազգային վարկանիշի համար։ Որպես տեխնոլոգիական ընկերություն, որը հետաքրքրված է Հայաստանում ընդլայնելու հետազոտությունների ու մշակումների իր գործունեությունը, մենք չէինք կարող բաց թողնել այս բացառիկ հնարավորությունը։