2018 թվականին Gnel.am-ը Հայաստանյան սպառողին ներկայացավ առցանց հիպերմարկետ ստարտափ նախագծով։ Ստեղծված հարթակի նպատակն էր առաքման միջոցով կազմակերպել մարդկանց առօրյա գնումները՝ թեթևացնելով նրանց հոգսը:
Մեկ տարվա ինտենտսիվ աշխատանքների ընթացքում կայքի ավելի քան 14 բաժինները համալրվեցին առօրյա սպառման ապրանքների լայն տեսականիով: Կայքում ներկայացված գները մրցունակ են, քանի որ ընկերությունը աշխատում է հիմնականում ներմուծող և արտադրող ընկերությունների հետ։
Gnel.am-ը ունի կայքում բացակա, բայց սպառողին անհրաժեշտ ապրանքն առաքելու հնարավորություն։ Ստանալով հարցումը, հաճախորդին ներկայացվում է գնառաջարկ և առաքումը կազմակերպվում նույն օրը։
Այս ծառայությունից ամենաշատը օգտվում են կազմակերպությունները, որոնց համար ապահովվում են վճարման նախընտրելի տարբերակներ։
Ներկա պահին գործունեությունն ընդլայնելու և շուկայի զարգացման նպատակով Gnel.am-ը համագործակցության է հրավիրում անհատ գործարարների և ընկերությունների։