Հունիսի 24-28-ը Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում տեղի կունենա CS50x Armenia ծրագրավորման կրթական 5-օրյա ծրագիրը։ Այն անց է կացվելու ամեն օր ժամը 18։30-21։30-ը։
CS50x-ին մասնակցությունն անվճար է։ Պետք է միայն ցանկություն և 5 օր շարունակ մասնակցելու պատրաստակամություն։
Ծրագիրը մշակվել է Հարվարդի համալսարանում, այնուհետև տարածվել աշխարհի այլ առաջատար համալսարաններում․ Սթենֆորդ, Բերքլի, Յեյլ և այլն։ Այժմ հերթը Հայաստանինն է։
CS50x Armenia ծրագրի մեկնարկային փուլը տևելու է 5 օր, որի արդյունքում դուք․
– Կոտրելու եք ծրագրավորման վերաբերյալ բոլոր կարծրատիպերը,
– Ծանոթանալու եք ոլորտի հիմնական ուղղություններին և կիրառություններին,
– Ձեր առաջին, սակայն վճռական քայլերն եք կատարելու Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում։
Ծրագրին կարող են մասնակցել 12 և բարձր տարիքի բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ՝ դպրոցականներ և ուսանողներ, ծնողներ և երեխաներ, ՏՏ ոլորտի հետ առնչվող և առհասարակ չառնչվող անձնինք։
CS50x Armenia-ին մասնակցելու համար պետք է գրանցվել։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Bitschool ծրագրավորման և մենեջմենթի կրթական կենտրոնի նախաձեռնությամբ։