News
03/07/2019 10:38
Հուլիսի 13-ին 19։00-21։00 Hero House-ում տեղի կունենա «Fireside Chat» զրույցը Սուրեն Մարկոսյանի հետ։ Նա երեխաների համար առաջատար թվային մեդիա բրենդի՝ Epic!-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիրն է։ Epic!-ը ներգրավել է ավելի քան 50 միլիոն դոլար Reach Capital-ից, Evolution Media-ից, Menlo Ventures-ց, Rakuten Ventures-ից և այլ ներդրողներից։ Սուրենը նաև List.am-ի հիմնադիրն է, SmartGateVC-ի, gg-ի ներդրողներից մեկը և Hero House-ի լավ ընկերը։
Նշենք, որ Սուրենը հանդիսանում է պրոդուկտ դիզայնի, գեյմիֆիկացիայի, տեխնոլոգիաների և մարքեթինգի մասնագետ։
Հիշեցնենք, որ միջոցառման մուտքը ազատ է, բայց մասնակցության համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով։