News
12/07/2019 09:04
Հուլիսի 12-ին Թումոյում տեղի ունեցավ միանգամից 3 փորձարարությամբ լի աշխատարանի արդյունքների ցուցադրություն:
Beeline Armenia-ի հետ համագործակցությամբ իրականացված աշխատարանների ընթացքում թումոցիները ծրագրավորել և հավաքել էին 3D տպիչ, ստեղծել գեներատիվ մոդել Python ծրագրավորման լեզվի ալգորիթմներով և CNC մեքենայով, ինչպես նաև ստեղծել էին ընթրիքի միջավայր վիրտուալ իրականությունում:
Նշենք, որ աշխատարանները վարել են առաջատար մասնագետներ Կանադայից, ԱՄՆ-ից և Ֆինլանդիայից: Միջոցառմանը ներկա էին Beeline Armenia-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: