News
25/07/2019 11:21
Get Ready to Innovate Armenia-ն հրավիրում է մասնակցելու Creative Spark ծրագրի հաջորդ շրջանին։
Ծրագրի շնորհիվ դուք կստանաք ավելի խորը հասկացողություն ինքներդ ձեր մասին, ձեր բիզնեսի կամ գաղափարի, և այն միջավայրի մասին, որում այն «գտնվելու» է։ Ձեր նոր գիտելիքները դուք կկարողանք օգտագործել պոտենցիալ հնարավորությունների բացահայտման և ուսումնասիրման, ծրագրերի մշակման համար։
Բիզնեսը կամ գաղափարը ավելի լավ հասկանալուց բացի, ձեզ կներկայացվեն նորարական գործընթացի և աշխատանքի նոր եղանակներ, որոնք կարող են օգտագործվել հետագա հնարավորությունները զարգացնելու համար:
Շտապեք լրացնել հայտերը, քանի որ տեղերը սահմանափակ են։ Գրանցման և մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայքը։