News
30/07/2019 10:59
Օրերս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյբուքյան էջում, նշելով հայկական ՏՏ ընկերությունների հաջողությունները։
«Հայկական Renderforest ընկերությունը աշխարհի առաջատարն է իր ոլորտում՝ ավելի քան 3 միլիոն բաժանորդներով։
Հայկական PicsArt ընկերությունը աշխարհի առաջատարն է իր ոլորտում՝ ավելի քան 100 միլիոն ակտիվ բաժանորդներով։
Ո՞ր ընկերությունն է հաջորդ առաջատարը։
Երեկ Renderforest ընկերության նոր գրասենյակի բացումն էր։ Վերջին տարիներին ընկերության աշխատակիցների թիվը տարեցտարի կրկնապատկվում է։
Նորանոր հաջողություններ և նվաճումներ եմ մաղթում թիմին», – նշել է նախարարը։