Այս ամառ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում (AITC) անցկացվեց այս տարվա արդեն երրորդ ամառային դպրոցը։ Այդ ծրագիրը AITC կենտրոնում տեղի է ունենում 6-րդ տարին անընդմեջ։
Այս անգամ Web for Teenagers ծրագրին մասնակցեցին 9-15 տարեկան 11 ուսանող։ 4-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացան վեբ ծրագրավորման հիմունքներին և ստեղծեցին իրենց կայքը HTML և CSS-ի միջոցով։
Բացի մասնագիտական գիտելիքներից երեխաները ձեռք բերեցին նաև օժանդակ հմտություններ։ Հատուկ հրավիրված մասնագետների հետ երեխաներին ուսումնասիրեցին գաղափարների և նախագծերի ստեղծումը, բիզնեսի և մարքեթինգի հիմնական գաղափարները, ինչպես նաև ունեցան մասնագիտական կողմնորոշման հանդիպում հոգեբանի հետ։
Ծրագրի շրջանակներում կայացավ ստարտափներին նվիրված workshop: Երեխաներին նախապես հանձնարարվել էր տեղեկություններ հավաքել հայկական հայնտնի ստարտափերի մասին ու ներկայացնել լսարանում։ Երեխաներից ոմանք նույնիսկ կարողացել էին HTML և CSS-ի օգնությամբ կայք պատրաստել իրենց ամենաշատը դուր եկած ստարտափի մասին։
Այնուհետև մասնակիցները բաժանվեցին երկու թիմի և մտագրոհ վարժության արդյունքում ընտրված գաղափարների հիման վրա ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները։ Իրենց անհանգստացնող խնդիրների շարքում երեխաները նշել էին օդի աղտոտվածության, դպրոցներում մատուցվող անառողջ սննդի կամ առհասարակ սննդի բացակայության, քաղաքային տրանսպորտի,աղբահանության, երեխաների համար հետաքրքիր զբաղմունքի բացակայության և այլնի մասին։
Ակտիվ քննարկումների արդյունքում թիմերը ներկայացրեցին իրենց ծրագրերը ` տալով խնդիրներին նորարարական լուծումներ տեխնոլոգիաների օգտագործմամբ։
Ամառային դպրոցի ավարտին սաները ներկայացրեցին իրենց իսկ պատրաստած կայքը, ստացան հավաստագրերն ու հրաժեշտ տվեցին իրենց ընկերներին մինչև սեպտեմբեր, քանի որ այդ ժամանակ մեկնարկելու է արդեն Web for Teenagers խորացված դասընթացը։ Այդ դասընթացին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝
http://www.armindia.am/eng/online_registration/