News
29/08/2019 08:55
Beeline ստարտափ ինկուբատորը սկսել է ընդունել 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը։ Հայտերն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 10-ը։
Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
Ինկուբացիոն ծրագրին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։