Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա և Մենեջմենթ Միքս Հայաստան ընկերությունները, Gyumri Technology Center (GTC)-ի և Enterprise Incubator Foundation (EIF)-ի հետ համագործակցությամբ, Գյումրիում իրականացնում են «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» անվճար ծրագրի «Բիզնես հմտություններ» դասընթացը, որը տեղի կունենա օգոստոսի 31-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում։
ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16 ժամ/2 օր)
1. Հանդիպում ղեկավարի հետ
2. «Երբ դու հաճախորդը չես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում
3. «Երբ դու հաճախորդն ես»: Ինչպես աշխատել տարբեր շուկաներում, մշակույթներում, ավանդույթներում և սովորույթներում
4. 2-րդ և 3-րդ թեմաներից ձեռքբերված հմտույթունների կիրառում՝ հասնելու նպատակներին
5. Կողմնորոշման, բանակցությունների և վաճառքի հմտություններ
6. Ֆինանսական գրագիտություն
– Դասընթացը տեղի է ունենալու Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում:
– Տեղերը սահմանափակ են։
– Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ ձևաթուղթը։