Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ստարտափ խորհուրդներ Fundable-ից՝ Ի՞նչ է ստարտափի traction-ը 2 (ձգողականությունը). մաս 5
Guides 06/09/2019 11:56

Starthub-ը իր այս հոդվածների շարքում կներկայացնի Fundable կայքի հատուկ մշակված գայդը, որի շնորհիվ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ստարտափներով, կկարողանան գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները և չեն գործի այլ ստարտափների սխալները։

Մաս 5. Ձգման ցուցադրման եղանակները

Կազմավորում

Այն բիզնեսը, որը դեռ չունի իրավաբանական անձ, հարկային նույնականացման համար, բիզնեսի բանկային հաշիվ, թիմ և աշխատակիցներ, այդքան տպավորիչ չէ, որքան այդ ամենը ունեցող և ամբողջ թիմով աշխատող բիզնեսը:

Այս բոլոր քայլերը օրինականացնում են ձեր բիզնեսը` անցնելով գաղափարի մակարդակից դեպի ավելի լուրջ մակարդակ: Եվ, բարեբախտաբար, այս ամենը բավականին հեշտությամբ կարելի է իրագործել:

Հիշեք՝ համարյա անհնարին է ներկայացնել ներդրողներին բիզնես, որը գոյություն ունի միայն ձեր գլխում։

Հաճախորդներ

Վճարունակ հաճախորդների առկայությունը, ինչը հավասար է եկամուտներին և եկամտաբերությանը, ձգումը ցույց տալու լավագույն հնարավոր ձևն է: Եթե դուք ի վիճակի եք ունենալ վճարունակ հաճախորդներ առանց կապիտալի բարձրացման, դա նշանակում է, որ ձեր ստարտափը շատ լավ վիճակում է:

Ցավոք, շատ ձեռներեցների համար ֆինանսավորումը պարտադիր նախադրյալ է ապրանքի ստեղծման համար, որը ապագայում կվաճառվի օգտատերերին։ Բայց կարևոր է հասկանալ, որ դա նորմալ է:

Ոչ բոլոր հաճախորդները պետք է վճարում կատարեն ձեր ապրանքի արժեքը ցույց տալու համար: Ձեր պրոդուկտի անվճար տարբերակը տալու գաղափարը` օգտատերերի մեջ հետաքրքրություն ստեղծելու համար, միշտ գոյություն է ունեցել:

Կա մի պատմություն այն մասին, որ Google-ի pitch deck-ը բաղկացած էր միայն մեկ սլայդից՝ օգտատերերի աճի նկարից:

Ապրանքի մշակում և թիմ

Ապրանքի էվոլյուցիայի տարբեր փուլերի նշումը (ալֆա, բետա, լիարժեք գործարկում) կարևոր քայլ է ձեր բիզնեսի զարգացման մեջ և հնարավորություն է ցույց տալու, թե ինչ եք սովորել այդ ընթացքում:

Պրոդուկտի մշակման գործընթացից բացի, ձեր թիմի անդամների աճը նույնպես ձգման կարևոր ցուցիչ է:

Ամենատաղանդավոր մարդկանց ներգրավումը ձեր ստարտափում ցույց է տալիս, որ այլ խելացի անձինք տեսնում և գնահատում են ձեր պրոյեկտի շուկայական հնարավորությունները:

Լավ մասնագետների ներգրավումից բացի, ձեռնարկատերը պետք է ձգտի հասնելու սոցիալական աջակցության և ցույց տա, որ ազդեցիկ անձինք նույնպես սատարում են իրենց բիզնեսին։