Ardesk ընկերությունը Autodesk-ի հետ համատեղ սեպտեմբերի 26-ին Երևանում կներկայացնեն «Ապագայի կառուցում» (The future of making) խորագրով համաժողովը։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 26-ին «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում։
Եթե դուք ցանկանում եք բացահայտել նորագույն լուծումների օգտագործումը արտադրության, շինարարության և քաղաքաշինության ոլորտներում և զարգացնել Ձեր բիզնեսը, ապա բաց մի՛ թողեք այս միջոցառումը։
Համաժողովի ընթացքում հնարավորություն ունեք, ըստ Ձեր ընտրության, մասնակցել զուգահեռ ընթացող նիստերին։
Կշեշտադրվեն նաև վիզուալիզացիայի ոլորտում կատարված նորամուծությունները։ Բավականին ոգեշնչող և հետաքրքիր թեմաների ակտիվ քննարկումները կօգնեն որոշել Ձեր բիզնեսի զարգացմանը նպաստող ճիշտ քայլեր:
Համաժողովի ընթացքում քննարկվող թեմաները․
– BIM/PIM (Project Information Management),
– քաղաքաշինություն/ենթակառուցվածքներ,
– կանաչ և կայուն շինություն,
– MEC (վիզուալիզացիա),
– արտադրություն:
Ինչպես նաև՝
– BIM (Masterclass) վարպետության դաս ներդրողների և ճարտարապետների համար (Նիդերնալդներից հրավիրված մասնագետի օգնությամբ),
– նոր արդյունաբերական լուծումների բացահայտում:
Մուտքը ազատ է, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով, խնդրում ենք նախապես գրանցվել՝ համաժողովում ՁԵր մասնակցությունը ապահովելու համար։