Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Jump Design կոնֆերանսը։ Նախաձեռնության նպատակն էր հավաքել ոլորտի լավագույն մասնագետներին Երևանում՝ դիզայնի, UX-ի և AI-ի փորձի փոխանակման համար։
Ucraft-ի մարքեթինգի ղեկավար Իտա Բաբայանը պատմեց մեզ միջոցառման գլխավոր նպատակի, խոսնակների և ապագա ծրագրերի մասին։
– Ինչպե՞ս եկավ միտքը կազմակերպել այս միջոցառումը։
Մենք մտածեցինք, որ ոչ միայն IT ոլորտը պետք է լինի առաջատար Հայաստանում, այլև դիզայնը։ Մենք հասկացանք, որ շատ քիչ է կապը, շփումը դիզայներների միջև և Հայաստանի ներսում, և արտերկրի դիզայերների հետ։ Այսպիսով, մենք փորձեցինք կազմակերպել այսպիսի կոնֆերանս, որի միջոցով այլ երկրի դիզայներները կարող են կիսվել իրենց փորձով մեր հայկական համայնքի հետ։ Որովհետև դա շատ կարևոր է դիզայնի և, ընդհանրապես, կրթության համար, շփվել այլ մասնագետների հետ, նամանավանդ, եթե նրանք այնպիսի ընկերություններից են, ինչպիսիք են Google, Mail.ru, Farfetch և այլն։
– Ինչպե՞ս եք ընտրել խոսնակներին։
Ընտրեցինք ըստ պահանջարկի և հնարավորության։ Մենք գիտեինք, որ կարող ենք հրավիրել մարդ mail.ru-ից, այդպիսով հրավիրեցինք իրենց Creative Director-ին։ Մենք ցանկանում էինք, որ Հայաստան մարդ գա Google-ից, ամենինչ արեցինք, որ նա գա։ Farfetch-ից և PicsArt-ից շատերն են օգտվում։ Մենք շեշտը դրել ենք հենց ընկերությունների վրա։
– Կա՞ն ապագա պլաններ
Եթե այս միջոցառումը լավ անցնի, դե, ինպես տեսնում եք, լավ է անցնում, կշարունակենք, և մյուս տարի նույնպես լավ մասնագետներ կհրավիրենք մեզ մոտ։