Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Startup Meetup FAST-ում
News 19/09/2019 10:44

FAST-ը հրավիրում է մասնակցելու «Սերմնային փուլում գտնվող ստարտափերի ֆինանասավորման ամենատարածված գործիքները` Convertible Note-երը և SAFE-երը» թեմայով հանդիպմանը:

Հանդիպման նպատակն է բարձրացնել հայկական ստարտափերի և նորարաների ընդհանուր տեղեկացվածության մակարդակը ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող  ստարտափերի ֆինանասավորման ամենատարածված գործիքների (convertible noteև simple agreement for future equity) մասին:

Հանդիպման ընթացքում՝

◾️ Կներկայացվեն convertible note և simple agreement for future equity հասկացությունները և դրանց կիրառման մեխանիզմները,

◾️ Կբացահայտվեն վերոնշյալ գործիքների հիմնական տարբերությունները,

◾️ Կարզաբանվեն ստարտափերի կյանքի վաղ շրջանում ֆինանսավորման ներգրավման հետ կապված խնդիրները,

◾️ Մասնակիցները կզարգացնեն օտարերկրյա բիզնես հրեշտակների, վենչուրային ֆոնդերի և այլ որակավորված ներդրողների հետ արդյունավետ բանակցելու հմտությունները,

◾️ FAST-ի իրավաբանների և վենչուրային ֆինանսավորման մասնագետը կանդրադառնան ոլորտի վերաբերյալ մասնակիցների հարցադրումներին:

Մասնակիցների քանակը սահմանափակ է: Մասնակցելու համար խնդրում ենք նախապես լրացնել հետևյալ հայտը։