«Հայաստանում տեխնոլոգիական ստարտափ կառավարելու ուղին» թեմայով դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին 18։30-20։00 ԼՈՒՅՍ հիմնադրամում։
Վարպետաց դասին մասնակցելու համար պետք է`
– [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել առավելագույնը 100 բառի սահմաններում գրված նամակ նշելով, թե ինչու եք ցանկանում մասնակցել վարպետաց դասին, ինչ գիտելիքներ եւ հմտություններ եք ակնկալում ստանալ եւ որտեղ եք դրանք պատրաստվում օգտագործել:
– Էլեկտրոնային նամակի թեմայի տողում (subject) անհրաժեշտ է նշել դասընթացի անվանումը:
– Նամակի վերջում նշել Ձեր անուն ազգանունը, կոնտակտային տվյալները:
– Խնդրում ենք նշել նաեւ ուսումնական հաստատության անունը, Ձեր մասնագիտությունը եւ կուրսը (3-րդ, 4-րդ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):
– Աշխատելու պարագայում խնդրում ենք նշել նաեւ աշխատանքի վայրը եւ զբաղեցրած հաստիքը:
– Ձեր մասնակցության հայտի հաստատումը կախված է Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունից եւ դիմելու պահին հասանելի տեղերից:
Լսարան՝ ստարտափների կառավարման համակարգով հետաքրքրվող մասնագետներ կամ ուսանողներ:
Տեղերը սահմանափակ են։ Մասնակցության համար անհրաժեշտ է ստանալ հաստատում։
Նշենք, որ դասընթացն անվճար է: Դիմումների վերջնաժամկետն է սեպտեմբերի 26-ը, ժամը 12:00: