Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելատորի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը և Կատալիստ հիմնադրամի «Hero House»-ի ներկայացուցիչներ Նարեկ Մանուկյանի և Մարիամ Համբարչյանի հետ միասին ստարտափներին ներկայացրեց ՀՀ-ում գործարկվող կառավարման տեխնոլոգիաների աքսելերատորի ծրագիրը։
UNDP ImpactAim աքսելատորի կողմից Հայաստանում առաջին անգամ նախաձեռնվում է Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ և աջակցությամբ: Ծրագրի իրականացման մեջ կարևոր գործընկերներ են հանդիսանում նաև Կատալիստ հիմնադրամի «Hero House»-ը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը:
Հավելյալ տեղեկություն ստանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։