«Կարապ» ընկերությունն առաջին անգամ հայերեն է թարգմանել գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» բեսթսելերը:
Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումը և դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:
«Առանց թույլտվության» բեսթսելերի շնորհանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում: Հեղինակն անձամբ ներկա է լինելու շնորհանդեսին և ելույթ է ունենալու հայ երկրպագուների համար:
Սա մեծ իրադարձություն է Հայաստանի գործարար ոլորտում՝ թե՛ ստարտափների, թե՛ կայացած բիզնեսների և թե՛ բոլոր նպատակասլաց մարդկանց համար: Գիրքը թարգմանել է «Խաղացողը» ազգային բեսթսելերի համաթարգմանիչ Աննա Միրզոյանը:
Շնորհանդեսի տոմսի համար, որը նախատեսում է «Առանց թույլտվության» նվեր-գիրքը մինչև դահլիճ մտնելը, անցեք հետևյալ հղումով։
Նշենք, որ գիրքը գրախանութներում վաճառվելու է 7.000 դրամով:
Միջոցառման բանախոսներ՝
– «Կարապ» ընկերության հիմնադիր, «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյա,
– Workfront Armenia ընկերության ղեկավար, գրքի նախաբանի հեղինակ Արսեն Բաբայան,
– Գրքի թարգմանիչ, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» ազգային բեսթսլերի թարգմանիչ Աննա Միրզոյան,
– Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյան։
Միջոցառման ընթացքում կլինի համաժամանակյա թարգմանություն։